Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Զիջեց արծաթի համար պայքարում

Զիջեց արծաթի համար պայքարում
21.05.2015 | 16:55

Կայացավ անգլիական պրեմիեր լիգայի դեռևս երեսուներեքերորդ տուրից հետաձգված «Արսենալ»-«Սանդերլենդ» հանդիպումը` միանգամից պատասխանելով երկու գլխավոր հարցի`
ա. արծաթե մեդալների համար պայքարում «Արսենալը» «Մանչեստր Սիթիին» այլևս մրցակից չէ,
բ. հանդիպման ոչ-ոքի արդյունքը (0:0) «Սանդրլենդին» հնարավորություն տվեց խուսափելու վտանգավոր գոտուց` դամոկլյան սուրը կախված թողնելով «Նյուքասլի» ու «Հալ Սիթիի» վրա:
Ասենք նաև, որ գրեթե հարյուր տոկոսի հավանականությամբ «Արսենալը» կդառնա բրոնզե մեդալակիր, քանի որ երրորդ տեղին հավակնելու համար «Մանչեստր Յունայթեդից» պահանջվելու է գրեթե անհավանական բան` վերջին տուրում «Վեստ Հեմին» հաղթել առնվազն 7:0 հաշվով, և սա այն դեպքում, որ «Արսենալը» սեփական հարկի տակ պարտություն կրի «Վեստ Բրոմվիչից»: Ի հավելում նյութի, ասենք, որ «Արսենալը» մրցաշրջանում ունի ևս մեկ կարևոր հանդիպում` Անգլիայի գավաթի եզրափակիչում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ